Թրամփը հրաման է տվել
Որպես հարգանքի նշան Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակի նկատմամբ, ես սույնով հրամայում եմ, որ հուղարկավորության օրը՝ մինչև մայրամուտը ԱՄՆ դրոշը ծածանվի Սպիտակ տանը և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրա տարածքներում և տիրույթներում: Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հրամայում եմ նաև, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ դրոշները խոնարհվեն Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում, դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հաստատություններում և արտերկրում գործող այլ գերատեսչություններում, ներառյալ բոլոր ռազմական գերատեսչությունները, ռազմածովային նավերն ու կայանները», -շեշտել է նա:
Թրամփը նաև հանգուցյալ Պապին անվանել է «լավ մարդ» Սպիտակ տանը Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ։
Ինչպես գրում է New York Post-ը Թրամփը կարող է ներկա գտնվել Հռոմի պապի հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...