Մենք պատրաստ ենք. Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է երկխոսության՝ Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար, որը նախատեսում է քաղաքացիական օբյեկտներին հեռահար հարվածների արգելք։ Այս մասին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ Զատիկից հետո ամբողջ աշխարհը տեսնում է իրական պատճառը, թե ինչու են մարտական գործողությունները շարունակվում: Զելենսկու խոսքով պատերազմի իրական աղբյուրը Ռուսաստանն է։
«Մոսկվայից է, որ պետք է կրակի դադարեցման իրական հրաման գա», - ընդգծել Է նախագահը:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Զատիկին օդային տագնապ չի եղել և եղել են ռազմաճակատի որոշ հատվածներ, որտեղ մարտական գործողությունները դադարել են: Դա նշանակում է, որ հրադադարը հնարավոր է, երբ Ռուսաստանը համաձայն է դրան։
«ՌԴ-ն մերժել է ոչ միայն լիակատար և անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկը, որն արվել էր դեռևս Ջիդդայի բանակցություններում ավելի քան մեկ ամիս առաջ, այլև երեկվա առաջարկը՝ Զատիկից հետո էլ ամեն ինչ անել լռության համար... Սակայն Ուկրաինան պահպանում է առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու իր առաջարկը։ Եվ մենք Մոսկվայից հստակ պատասխան ենք ակնկալում։ Մենք պատրաստ ենք ցանկացած երկխոսության», - հավելել է Զելենսկին։
Նա բացատրել է, որ նման հրադադար համար ամենահեշտ ճանապարհը հրթիռների և հեռահար անօդաչու թռչող սարքերի հարվածների դադարեցումն է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...