Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Մանուկյանը այսօր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին ասել էր՝ «գլուխդ պատով տվեցիր»։
«Պարո՛ն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, լսի՛, եթե ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասություն, գլուխ չէր մնա, դուք իրավիճակը լարելու չեմպիոն եք»,- ասել է Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանը տեղից խոսեց, Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան ասաց՝ «սպառնո՞ւմ եք ինձ»։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկն արձագանքեց՝ «հա», Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց՝ «գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ո՞վ կարա սպառնա»։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն՝ ջահերով երթի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ու...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...