Հռոմի պապի ուղերձը Հայաստանին և Ադրբեջանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի իր ուղերձը նվիրել է ողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման կոչին, գրում է Vatican news-ը։
Նա իր ուղերձում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի մասին, նշելով, որ այստեղ երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում: Նա, մասնավորապես, աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար։
Այս տարի Զատկի պատարագը Վատիկանում անցկացվել է առանց նրա։
Հավելենք, որ Հռոմի պապն իր ուղերձում անդրադարձել է նաև Գազայի հատվածի իրավիճակին, Ուկրաինայի պատերազմին և այլ հակամարտությունների՝ խաղաղության կոչ անելով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....