
Իսրայելն ԱՄՆ-ին առաջարկել է հարձակումների տարբերակներ

Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել իրանական միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նրանց տեղեկություններով՝ Իսրայելն ԱՄՆ-ին առաջարկել է հարձակումների մի քանի տարբերակ, այդ թվում՝ ավիահարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի ուշ գարնանը կամ ամռանը։
Արդյունքում ենթադրվում է Թեհրանին զրկել ատոմի ռազմական օգտագործմանը անցնելու հնարավորությունից մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամկետով:
Իսրայելը պատրաստվում էր մայիսին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ն ակտիվ մասնակցություն կունենա հարձակման նախապատրաստմանը և կապահովի հրեական պետության պաշտպանությունը Իրանի հնարավոր պատասխան հարվածից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման կուրս է վերցրել և ապրիլի սկզբին Իսրայելին տեղեկացրել է, որ չի աջակցի նման ռազմական գործողությանը: