Հասարակություն

Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության. Միքայել Աջապահյան

Lilit A.
Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության. Միքայել Աջապահյան

Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է եւ պարտավորեցնող:


Այս մասին այսօր՝ Գյումրիի քաղաքապետի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:


«Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության: Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարեւոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է: Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը Ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:


Միքայել Սրբազանի խոսքով՝ ինքը կարող էր պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է եւ չմասնակցեր հրապարակային միջոցառման, սակայն, հատուկ իրավիճակ է եւ ավելի լավ է ներկայության մասին խոսեն, ոչ թե բացակայության. «Էս քաղաքի նկատմամբ սերն է մեզ միավորում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250