
Թուրքիայում սառնամանիք է

Վերջին օրերին Թուրքիան ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցում վերջին տասը տարում։ Այս մասին X սոցցանցում հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
Ըստ նրա, Թուրքիայում ապրիլի 10-12-ին օդի ջերմաստիճանը տեղ-տեղ նվազել է մինչեւ -15 աստիճան, ձյուն ու կարկուտ է տեղացել։ Վերջին անգամ հանրապետությունում նման սառնամանիքներ են նկատվել 2014թ.-ին։
«Այս անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում մենք, ցավոք, ապրում ենք մեր պատմության մեջ գյուղատնտեսության ամենամեծ սառնամանիքներից մեկը 2014 թվականի գյուղատնտեսական խոշոր սառնամանիքից հետո», - գրել է Յումակլին:
Երկրում օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրել է գյուղացիական տնտեսությունների մեծ վնասի։ Տուժել են ծիրանիների և ընկուզենիների տնկարկները, ինչպես նաև խաղողի այգիները, կարտոֆիլի և սոխի ցանքատարածքները։ Նախարարի վկայությամբ, պետությունը մտադիր է աջակցել եղանակից տուժած գյուղացիներին։