Կոպտորեն խախտում եք ՏԻՄ-երի իրավունքը. Արթուր Խաչատրյան
Եթե լիազորություններն իրականացնելու ժամանակ ՏԻՄ-երի կողմից օրենք է խախտվում, դրա համար կա ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Տեսեք, եթե դա սուբվենցիա և սուբսիդիա է, ես լիովին հասկանում եմ՝ պետությունը գումար է տվել, գնում է նայի իր գումարը ըստ նպատակի՞ է ծախսվել, թե՝ չէ։ Եվ այստեղ էլ արդեն, եթե անտրամաբանական է այդ գումարը տրվում ոչ թե համայնքը պետք է պատժվի, այլ, օրինակ, այդ գումար տվողը: Հիմա, սեփական եկամուտներ և դոտացիաներ։ Այդ գումարները համարվում են սեփական եկամուտներ: Համահարթեցման միջոցով տրված փողը պետության լավությունը չի, դա պետության պարտավորությունն է, դու տալիս ես այդ գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին և ասում ես՝ դա քո փողն է»,- ասել է նա:
Խաչատրյանի խոսքով՝ երեկ համայնքների մի քանի ղեկավարի հետ է խոսել, ասել են՝ իրենց համայնքից պետական բյուջե պատիկներով անգամ ավելի շատ փող է լցվում՝ եկամտային հարկ, շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ և այլն, դրա այսքան մի կտոր մասը գալիս է իրենց մոտ, համահարթեցման խողովակով։
«Մյուսներն ավելի քիչ են տալիս, ավելի շատ են ստանում, որպեսզի ապահովի համայնքների հավասար զարգացումը, գործում է այդ մեխանիզմը, դրա համար եմ ասում, թող պետական կառավարման մարմինները չխառնեն այդ ամեն ինչը։ Սրանով կոպտորեն խախտվում է, ներողություն, կոպտորեն խախտվում է տեղական ինքնակառավարման իրավունքը»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին: «Տիկին Սահակյան, Բաքվու...
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...