Ռազմական
Հուսիները հարձակվել են ամերիկյան ավիակիրների վրա
Հուսիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ամերիկյան երկու ավիակիրների վրա:
«Մենք կրկնակի ռազմական գործողություն ենք իրականացրել՝ ուղղված ամերիկյան Harry Truman և Carl Vinson ավիակիրների, ինչպես նաև Կարմիր և Արաբական ծովերում նրանց ռազմանավերի դեմ»,- ասվում է «Անսար Ալլահ» շարժման հայտարարության մեջ:
Նշվում է, որ դա պատասխան էր ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմուտքում նավթային նավահանգստի ռմբակոծմանը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ:
Ընդ որում, հուսիների ռազմական հրամանատարությունը նշել է, որ սա Vinson ավիակրի վրա հարձակման առաջին դեպքն է Արաբական ծով ժամանելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0