
Առանձնատներ ունեցողների համար գույքահարկը թանկանալու է. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետությունում բնակելի տներ կամ որ ընդունված է ասել՝ սեփական տներ, առանձնատներ ունեցողների 51 տոկոսի, այսինքն՝ կեսից ավելիի համար գույքահարկը 2026 թվականին թանկանալու է ամսական 50-300 դրամով: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Վերջինս ներկայացրել է 2026 թվականին նախատեսվող փոփոխությունները:
«Բնակարանների 46 տոկոսի, այսինքն՝ ինչքան բնակարան կա ՀՀ-ում, դրանց մոտ կեսը 2026 թվականին ամսական ընդամենը 250-500 դրամ է ավելի շատ վճարելու, բայց այն 0,67 տոկոսը տալու է այնքան գումար, որ ամսական 50 դրամ կամ 250 դրամ ավելի վճարող շարքային «աշխատող աղքատները» («Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի բնորոշումն է- խմբ.) ունենան թանկարժեք տրանսպորտ, թանկարժեք մանկապարտեզ, թանկարժեք ասֆալտ, թանկարժեք այլ ենթակառուցվածքներ: Այլ հավասար պայմաններում չի լինի, որովհետև դուք ուզում եք, որ «աշխատող աղքատը» շարունակի նույնքան գումար վճարել այդ նույն հանրային տրանսպորտի համար, որքան այն 0,67 տոկոսի մի մասն է վճարել ավտոբուսների համար»,- ասել է նա: