Արաղչին՝ Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին
Շատ լավ հանդիպում էր: Այսպես է մեկնաբանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Կրեմլում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք շատ կարևոր քննարկումներ ունեցանք, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այնքան ամուր, լավ և փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված չեն եղել, որքան այսօր։
Վերջերս ստորագրված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագիրը երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացրել է ռազմավարական մակարդակի։
Մենք սերտ համագործակցություն և խորհրդատվություններ ենք պահպանում Ռուսաստանի մեր բարեկամների հետ միջազգային բոլոր ոլորտներում»,- ասել է նախարարը։
Արաղչիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի ապագայում ավելի մեծ ինտենսիվությամբ և թափով։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին:«Տիկին Սահակյան, Բաքվում...
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...