7-րդ անգամ պետք է կրկնեմ․ ՀՀ-ում տեսալսողական մեդիան ազատ է․ ՀՌՀ նախագահ
7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ։ Այս մասին հայտարարել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
«2024 թվականի ընթացքում որևէ բողոք տեսալսողական ծառայություն մատուցողներից, այսինքն՝ հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից, ցանցային օպերատորներից, չենք ստացել, և տարվա վերջում մեր գրավոր դիմումին նույնիսկ որևէ բացասական պատասխան չի եղել,- ասաց զեկուցողը և հավելեց. - Քանի որ հանձնաժողովը հնարավորություն չունի վերահսկելու «ԶԼՄ-ներ - ԶԼՄ-ների սեփականատերեր - ֆինանսավորող ուժեր» հարաբերությունները, ապա այդ մասով մենք տեղեկատվության ազատության մասին որևէ տեղեկություն չունենք: Չնայած կարծում եմ՝ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է»,- ասել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին: «Տիկին Սահակյան, Բաքվու...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...