100 մլն դրամանոց բնակարան վաճառվի, մեկ միլիոնը տան պետությանը. Սուքիասյանը՝ Ավետիսյանին
Տնտեսությունը տրամաբանություն ունի: Այս մասին ԱԺ-ում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Օրինակ՝ մարդը 4 միլիոն դրամանոց մեքենա է ներկրում, վճարում է 30 տոկոս հարկ՝ 10 տոկոս մաքսատուրք, 20 տոկոս ԱԱՀ, մի ուրիշը ներկրում է 100 հազար դոլարին համարժեք մեքենա, նորից 30 տոկոսն է, պատկերացնում եք՝ տասն անգամ ավել է վճարում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ապագայում առքուվաճառքից էլ մեկ կամ երկու տոկոս գնա պետական բյուջե, բայց շատ արդար լուծում է տրված մինչև այսօր, երբ ասում է՝ գոտին է հաշվի առնվում և քառակուսի մետրը, դրանով արժեք է ձևավորվում»,- ասել է նա:
Ավետիսյանն, արձագանքելով, ասել է.
«Ոչ թե մենք պետք է հատով հաշվենք գույքերը, այլ՝ արժեքով, որովհետև գույքահարկը հատի վրա չի դրվում, դրվում է դրա արժեքի վրա, ինչքան գույքի արժեքը բարձր է, այնքան շատ է»:
Սուքիասյանի խոսքով՝ ապագայում լավ կլինի խնդրել Ֆինանսների նախարարության գործընկերներին, որ առքուվաճառքից մեկ կամ երկու տոկոս գա:
«Պատկերացնում եք՝ նորից բյուջեն բավականին շատ գումար կգա, որովհետև առքուվաճառքի ժամանակ այդ գումարը չի էլ երևալու: Եթե 100 միլիոն դրամանոց բնակարան վաճառվի, մեկ միլիոնը տալու են պետությանը, ինչո՞ւ չէ որ»:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին:«Տիկին Սահակյան, Բաքվում...
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...