Նախկին պատգամավորը նշանակվել է բուժկենտրոնի տնօրենի ԺՊ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը Զեյնալյանին ներկայացրել է բժշկական և վարչական աշխատակազմին։
Հիշեցնենք` ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ միանգամից երկու բուժհաստատությունների տնօրեններ` Արման Հովակիմյանը և Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժկենտրոններում։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Ծառուկյանը, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար` ինտենսիվ թերապիայի և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սարգիս Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...