
Հանկարծամահ եղած ամուսինների մահվան հնարավոր պատճառը

Oրեր առաջ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան նախնական պատճառը եղել է գազի արտահոսքը։ Ամուսիններն ուշ երեկոյան խնջույքից տուն են վերադարձել, և միանգամից բարձրացել տան երկրորդ հարկում գտնվող իրենց ննջասենյակը։ Գազի արտահոսքը տեղի է ունեցել տան առաջին հարկում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Նշվում է, որ Չինարի գյուղի բնակիչ ամուսնները երեք չափահաս երեխա ունեին, նրանք ապրում են արտերկրում։
Հավելենք, որ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 9։47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այդ մասին հայտնել էին Ներքին գործերի նախարարությունից։