Քաղաքականություն
Երևանն ու Բաքուն համատեղ առաջարկով պետք է հանդես գան․ ՌԴ ԱԳՆ
Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ2022-ի հոկտեմբերին ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մասին և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական բանակացությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանին հրահրում ու կոչ են անում Հայաստանի դեմ սանկցիա կիրառել. Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան
5.0