Այսպիսի շանս երբեք չենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան
Մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել ու մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաը։
Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, ըստ նրա, գոյություն են ունեցել միշտ։
«Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել, հետևաբար, չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու ու չեզոքացնելու հնարավորությունը, իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այսօր սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի հեղափոխությունը։
«Այս հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում «Իրական Հայաստան»-ի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը, որի առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...