Ուղղակի շունչդ կտրվում է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան շուտ․ Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա Սոցիալական ապահովության վարչության նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողությունները կործանարար է որակել։
«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հիմա: 100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան շատ վնաս է հասցրել և այնքան բան է ավերել: Ուղղակի շունչդ կտրվում է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան շուտ», - CNN-ին ասել է նախկին նախագահը:
Բայդենը ոչ մի անգամ չի հիշատակել Դոնալդ Թրամփին անունով, փոխարենը օգտագործել է «այդ տղան» ատահայտությունը։ Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն չի հիշատակել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին, սակայն քննադատել է նրա գործողությունները նոր պաշտոնում:
«Նրանք հետևում են տեխնոլոգիական ստարտափների շրջանում հայտնի հին արտահայտությանը՝ «արագ շարժվիր, կոտրիր իրերը»: Դե, նրանք կոտրում են իրերը, նրանք, իհարկե, սկզբում կրակում են, իսկ հետո նպատակադրվում են, իսկ հետևանքը պատճառվող անտեղի ցավն է»,- ասել է Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...