Մեր առաջարկությունը ներկայացրել ենք Ադրբեջանին․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շարունակման տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր ներկայացրել ենք Ադրբեջանին, սպասում ենք արձագանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե փակուղային իրավիճակ է, քանի որ Ադրբեջանը չի արձագանքում ոչ սահմանազատման, ոչ ապաշրջափակման առաջարկներին, Փաշինյանն արձագանքեց, որ չի կիսում այդ տեսակետը.
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք սահմանազատումը։ Առաջարկները նրա մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ մասում շարունակել։ Գիտեք, որ ընդհանուր պայմանավորվածություն կա՝ հյուսիսից հարավ։ Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ ո՛ր հատվածում իրականացնենք․ մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Հույս ունենք՝ կարձագանքեն»,- նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...