Հայաստանը կիսանկախ չի լինելու. Սոնա Ղազարյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները վերաբերում են բոլոր երկրներին հավասարապես, և եթե այն կողմերից մեկի համար կապիտուլյացիա է, ապա նույնքան կապիտուլյացիա է մյուս կողմի համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե համաձայնեցված փաստաթուղթը կապիտուլյացիա է:
«Ես ամենևին չեմ կարծում, որ այս փաստաթուղթը կապիտուլյացիա է, և ես որևէ պատճառ չեմ տեսնում այն օր առաջ չստորագրելու համար,- նկատեց պատգամավորը, ապա հավելեց.- Իսկ որոշ երկրներ շարունակում են աղմկել: Այդ աղմուկը դրսից ներս փորձում են բերել որոշ խորհրդարանական ուժեր, այսինքն՝ շատ կոնկրետ խորհրդարանական ուժեր, և սա չի հաջողելու: Այս աղմուկի մեջ մենք նկատելու ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն ունեն էական առաջընթաց բանակցային գործընթացում: Այս աղմուկը չի ստվերելու այն հաջողությունը, որն ապահովել են գործող իշխանությունները՝ ԱԳՆ-ն և բոլոր այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն փուլում ներգրավված են եղել գործընթացում:
Կոնֆլիկտը չի հաջողելու հարատև դարձնել, իսկ Հայաստանը կիսանկախ չի լինելու: ՀՀ-ն լինելու է անկախ, սուվերեն պետություն, և մենք անհոգնել գնալու ենք խաղաղության հետևից»:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...