Ճնշումներից երկինքը քիչ է մնում գլխիս ընկնի․ Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր մտադրությունը՝ չնայած Ռուսաստանի հետ գազի գործարքի շուրջ առաջիկա բանակցությունների և համագործակցության վերաբերյալ ճնշումներին։ Այս մասին նա հայտարարել է ժողովուրդին ուղղված ուղերձում՝ ընդգծելով Սերբիայի պատմական դերը ֆաշիզմի դեմ պայքարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վուչիչը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է ռուս գործընկերների հետ հետագա գազային համագործակցության պայմանները քննարկելու անհրաժեշտությամբ, NIS ընկերության (Սերբիայի նավթային արդյունաբերություն) ճակատագրի և այլ ռազմավարական հարցերով։
«Ճնշումներից երկինքը քիչ է մնում գլխիս ընկնի, բայց ես չեմ հրաժարվում այցից: Սերբիան հպարտանում է ֆաշիզմի դեմ պայքարում իր ավանդով, ի տարբերություն պատմությունը վերաշարադրողների: Սա է հիմնական պատճառը, որ ես ընդունեցի հրավերը», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բա...