Ուիտկոֆը նշել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն գործարք կկնքի Իրանի հետ
ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի ուրանի հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իրանական ծրագրի դադարեցման դրույթներ: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
«Իրանի հետ գործարք կկնքվի միայն այն դեպքում, եթե դա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և բարգավաճման շրջանակներ սահմանի, իսկ դա նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի և վերացնի միջուկային հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը», - գրել է Ուիտկոֆը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...