Մեզ կտեսնեն իրենց առջև․ էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կառավարության նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին։ Նա նշել է հարևան երկրում տեղի ունեցող դրական գործընթացները և հավելել, որ Սիրիան չի վերադառնա դեկտեմբերի 8-ին նախորդող ժամանակաշրջանին։
«Դեկտեմբերի 8-ի հեղափոխությամբ սիրիացի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը և նոր էջ բացեց իր պատմության մեջ։ Սիրիայում նոր դարաշրջան է սկսվել»,- հայտարարել է Էրդողանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ոչնչացրել է Սիրիայի տարածքը բաժանելու ծրագրերը։
«Ինչպես մենք թույլ չտվեցինք, որ Սիրիան բաժանվի ահաբեկչության միջանցքներով, մենք թույլ չենք տա, որ այս երկիրը մասնատվի այլ նախագծերով»,- վստահեցրել է նա։
Լիակատար աջակցություն հայտնելով Սիրիայի նոր իշխանություններին՝ նա հավելել է, որ Անկարան կշարունակի Դամասկոսին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ պետականության ամրապնդման համար։ Նա նախազգուշացրել է Սիրիայում կայունությունը խաթարել փորձող ուժերին:
«Նրանք, ովքեր փորձում են խանգարել Սիրիային հասնել կայուն խաղաղության և կայունության, մեզ կտեսնեն իրենց առջև՝ Սիրիայի կառավարության հետ միասին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Սիրիան ապակայունացնելու փորձերը դատապարտված են ձախողման։
«Սիրիայի հետ կապված որոշ ուժեր պետք է գնահատեն մեր բարեկամությունը և իրենց պահեն որպես պետություն, ոչ թե հանցավոր կազմակերպություն և չփորձեն Թուրքիայի համբերությունը»,- ամփոփել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...