Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի․ Արաղչին
Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ։
Տեղեկությունը հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։
Ըստ հրատարակության՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են մոտ 10 գրավոր հաղորդագրություն, առաջինը իրանական կողմից էր։ Արաղչին դրանում ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի իր միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը, սակայն պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ն միակ կազմակերպությունն է լինելու, որին կտրամադրվի մուտք դեպի Թեհրանի միջուկային օբյեկտներ։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...