Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերայի հնարավոր ավարտի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին: Այս մասին հայտնել է «Football-Italia»-ն:
«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում: Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է նա:
Մխիթարյանը նշել է, որ 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:
«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արզումանյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է Հայաստանի հավաքականի նախկին ավ...
Ասել եմ՝ հրաժարական չեմ տալու. Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի...
Ալեքսանյանը ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպա...
Վրաստան-Հայաստան՝ 5-0
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյ...