Երկրի բոլոր խնդիրները մի կապեք ԱՄՆ-ի հետ․ Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորեն ենք վերաբերվում մեր հնարավորություններին»,- ասել է Խամենեին։
Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որոնք, նրա խոսքով, արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 12-ին Մասկաթում Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից բանակցային թիմի ղեկավարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...