Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ Մետաքսե Հակոբյան
Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,–ասել է Մետքասե Հակոբյանը։
Նա նշել է, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։
Պատասխանելով հարցին, ադրյո՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարաձգվել են, Մետաքսե Հակոբյանն ասել է.
«Փոփոխություններով կարող են և շարունակվել նախագահի լիազորությունները, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունները դրա համար են արվել։ Փոփոխությունների նախագիծն ընդունվել է բոլոր իրավիճակներում կարգավորումներ մտցնելու համար։ Կարգավորումներից մեկը կարող է լինել նաև լիազորությունների շարունակականությունը, բայց որևէ մեկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում. Այսօր մեզ անխնա քննադատում, ի...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...