Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ
Մոսկվայում Սիրիայի դեսպան 69-ամյա Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իր աղբյուրին։
Դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ իր առաքելությունն ավարտող դիվանագետը պաշտոն է ստացել Դամասկոսի կենտրոնական վարչակազմում. «Հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝Դամասկոսի վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են Ձեզ, Սիրիային անհրաժեշտ է Ձեր դիվանագիտական փորձը»։
SANA գործակալության տեղեկություններով՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է կադրային ռոտացիայի շրջանակում Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում առաքելություն իրականացնող դեսպաններին:
Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Ռուսաստանում դեսպանատունը։ ԶԼՄ–ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունն այն է, որ Ջաֆարին պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...