Շուտով դուք կունենաք շատ լավ առաջարկներ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ակնկալում է «շատ լավ առաջարկներ» մոտ ապագայում Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Համապատասխան հայտարարությունն ամերիկացի առաջնորդն արել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հավատում եմ, որ շատ շուտով դուք կունենաք շատ լավ առաջարկներ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկովի հանդիպումը։ Բանակցությունները փակ էին. լրագրողներին ներս են թողել միայն ողջույնի ձեռքսեղմման համար: Մինչ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումը, Վիտկովը հանդիպել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...