Պատժամիջոցների հզոր փաթեթ կսահմանենք նրանց դեմ․ Կալլաս
Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինայում հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը և նախատեսում է այն համաձայնեցնել մայիսին: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Պարզ է, որ մենք աշխատում ենք պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա, որը կներառի ստվերային նավատորմը և այլ տարրեր, որպեսզի մայիսին ընդգրկենք ԵՄ Խորհրդի օրակարգում»,- ասել է Կալլաս։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատժամիջոցների նոր փաթեթը կընդգրկի ՌԴ-ից հեղուկ բնական գազի մատակարարման արգելքը, Կալլասը պատասխանել է.
«Քննարկումներն ընթանում են հիմա, բայց դուք գիտեք, որ պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է բոլոր 27 երկրների համաձայնությունը։ Բայց իմ կարծիքն այն է, որ անհրաժեշտ է պատժամիջոցների հնարավորինս հզոր փաթեթ մտցնել»,- հավելել է նա։
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի դեմ տնտեսական և անհատական պատժամիջոցների վերջին՝ 16-րդ փաթեթը Եվրամիության կողմից սահմանվել է 2025 թվականի փետրվարի 24-ին ։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...