Նրանք ստիպեցին մեզ պատերազմել Ուկրաինայի դեմ․ Լավրով
ՆԱՏՕ-ն կորցրել է իր նշանակությունը ԽՍՀՄ-ի գոյության դադարեցումից հետո և վաղուց պետք է լուծարվեր, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«ՆԱՏՕ-ն ձախողված ռազմավարության մասին է։ Այս դաշինքի լուծարման հարցը դեռևս արդիական է: Խնդիրը միայն ՆԱՏՕ-ն չէ Եվրատլանտյան կառույցը՝ ԵԱՀԿ-ն, ձախողվեցին՝ չկարողանալով ամրապնդել անվտանգությունն ու կայունությունը։ Այս դաշինքների մասին շահարկել են նրանք, ովքեր չեն ցանկացել կիսվել անվտանգության ապահովման օգուտներով։ Այն, ինչում նրանք հաջողության են հասել, լարվածության հրահրումն ու Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի ռեմիլիտարիզացումն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս մեղադրել Է ՆԱՏՕ-ին այն բանում, որ դաշինքն իրեն բառացիորեն ստիպել է պատերազմ սկսել Ուկրաինայում»,-ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն այդ կառույցն օգտագործել է որպես իր ազդեցության տարածման գործիք, ինչի համար անհրաժեշտ է եղել խզել Ռուսաստանի և Եվրոպայի միջև եղած կապերը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...