Դատարանի որոշումը՝ Փաշինյանի վրա խնձոր նետած անձի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվեց։ Նման որոշում կայացրեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։
«Դատարանն ապացուցված չի համարում Ալբերտ Նիկոլայի Առստամյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարեց դատավորը՝ նշելով, որ, ըստ էության, արդարացման որոշում է կայացվել։
Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ: Ալբերտ Առստամյանն ավելի վաղ չէր հերքել՝ իններորդ հարկից խնձոր է նետել, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանին և Հայաստանին. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջա...
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...