Զինադադարը երբեք չի կանգնեցնում պատերազմը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելուն.
«Երկու պատերազմ տեսած երկրի ղեկավարի փորձով կարող եմ ասել, որ զինադադարը երբեք չի կանգնեցնում պատերազմը: Մեր դեպքում էլ այն չավարտվեց: Դա ընդամենը ժամանակավոր ընդմիջում է՝ ուժերը հավաքելու և նորից սկսելու համար:
Եթե օկուպացված սահմանին խաղաղապահներ են գալիս, դա նշանակում է, որ դուք կորցնում եք Ձեր տարածքը: Իմ կարծիքով, ոչ մի երկիր չի համաձայնի զիջել իր տարածքային ամբողջականությունը: Ուստի սպասել, որ Ուկրաինան խաղաղության դիմաց կհանձնի իր օրինական տարածքները, անարդար է և անիրական»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ նա ՌԴ–ի ու Ուկրաինայի միջև խաղաղություն չի տեսնում:
«Ես՝ որպես իրատես, մոտ ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն չեմ տեսնում: Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարել է իրենը: Ինչպե՞ս կարող են նրանք հրաժարվել դրանից: Ուկրաինան և աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ինչպե՞ս կարող է Ուկրաինան ասել, որ դրանք իրենը չեն: Եթե դա պատահի, ուրեմն ես ինչ-որ բան չեմ հասկանում քաղաքականությունից: Պատերազմները ավարտվում են միայն կապիտուլյացիայի ստորագրությամբ»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանին կոչ եմ անում ժամանակ չկորցնել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: Այս մասի...
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...
Ադրբեջանը պատրաստ է այդ քայլերը ձեռնարկել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջ...