Հայաստանին կոչ եմ անում ժամանակ չկորցնել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: Այս մասին նա հայտարարել է Բաքվում «նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ:
«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար։
Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...
Ադրբեջանը պատրաստ է այդ քայլերը ձեռնարկել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջ...
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
ԱՄՆ-ն չհայտարարված պատերազմ է վարում մեր դեմ. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է միջուկային զինաթափման հեռանկարների մասին: «15 տարի առաջ Պրահ...