Որն է Թուրքիայի դերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններում
Անկարայի ղեկավարությունը չի միջամտում Թուրքիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, միաժամանակ հույս ունի, որ դրանք արդյունքների կհանգեցնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ ի պատասխան հինգշաբթի օրը Ստամբուլում երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին:
Նշենք, որ Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթանում են ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում։ Հանդիպումը անցկացվում է փակ ձևաչափով, ինչպես առաջին փուլը, և կշարունակվի մի քանի ժամ։
Քննարկվելու են դեսպանատների աշխատանքի նորմալացումը, ինչպես նաև առգրավված դիվանագիտական ունեցվածքի վերադարձը և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...
Ադրբեջանը պատրաստ է այդ քայլերը ձեռնարկել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջ...
Հայաստանին կոչ եմ անում ժամանակ չկորցնել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: Այս մասի...