ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ամենշաբաթյա ճեպազրույցով։ Ներկայացնում ենք նրա հիմնական հայտարարությունները.
Ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորմանը, տեղի կունենա Թուրքիայում՝ ապրիլի 10-ին։ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն Ռուսաստանը կդիտարկի որպես սպառնալիք իր անվտանգությանը, և դա կարող է հանգեցնել ուղղակի բախման վտանգի։
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Պատճառը Ֆրանսիայի սահմանապահ ծառայության կողմից ապրիլի 6-ին ՌԴ ԱԳՆ աշխատակցուհու ձերբակալությունն է Սպիտակ տան վերջին մաքսային որոշումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն այլևս իրեն պարտավորեցված չի համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերով։
Թուրքիայի Անթալիայում, դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Սիբիգայի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ Ուկրաինայի կողմից չեն ստացվել։ Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «մաքսային պատերազմով», հետևում է իրադարձությունների զարգացմանը և միջոցներ կձեռնարկի վնասը նվազագույնի հասցնելու համար։
Ռուսաստանը հանդես է գալիս արդար և թափանցիկ առևտրային հարաբերությունների օգտին՝ դեմ արտահայտվելով միակողմանի սահմանափակումներին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշի Ադրբեջանը. Հասանով
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները: Այս մասի...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդա...