ԵՄ դիտորդներն ավելացրել են պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանին
Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ նպատակ ունենալով բարելավել գիշերային անվտանգությունը և նվազեցնել հնարավոր լարվածությունը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտից ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածի երկայնքով՝ գիշերային անվտանգությունն ու ապահովությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թոթափելու համար։ Մեր դիտորդները ամեն ժամ հավատարիմ են մնում շարունակական ներկայությունն օր ու գիշեր ապահովելուն»,-նշված է տարածված գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդա...