Դա կդիտարկի որպես սպառնալիք և կհանգեցնի հակամարտության. Զախարովա
Ուկրաինայում օտարերկրյա պետությունների զորամիավորումների առկայությունը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք և անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն՝ անկախ դրոշից, ցուցանակներից, հայտարարագրվող մանդատներից, Ռուսաստանի Դաշնության կողմից կդիտարկվի որպես սպառնալիք մեր երկրի անվտանգության համար», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Զախարովան ընդգծել է, որ խոսքը ինչպես ՆԱՏՕ-ի առանձին անդամների, այնպես էլ ամբողջ դաշինքի առաքելությունների մասին է:
Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը վաղուց է խնդրել իր արևմտյան գործընկերներին զորքեր ուղարկել հակամարտության գոտի, և ընդգծել է, որ գործնականում դա կնշանակի «համապատասխան երկրների մուտքը հակամարտությանը Կիևի ռեժիմի կողմից»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...
Ադրբեջանը պատրաստ է այդ քայլերը ձեռնարկել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջ...
Հայաստանին կոչ եմ անում ժամանակ չկորցնել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: Այս մասի...
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...