Դա համապատասխանում է ՀՀ-ի և ՌԴ-ի շահերին. Զախարովա
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլան որոշակիություն կա, ակնկալում ենք, որ մինչեւ մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը հանրապետության հարավում ռազմավարական առումով կարեւոր շրջանում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ առհասարակ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ քայլը կարող է էական ազդակ հաղորդել առեւտրաներդրումային, հանրային-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցությանը, Ռուսաստանի մարզերի հետ այդ շրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը։
Դիվանագետը կարծում է, որ Սյունիքում երկրների միջեւ տնտեսական օրակարգի խթանումը ԵԱՏՄ ձեւաչափում ավելի է կարեւորվում՝ կապված Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովագրություն կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ եւ անվտանգ զարգացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշի Ադրբեջանը. Հասանով
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները: Այս մասի...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդա...