Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Օվեչկինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վաշինգտոն»-ի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինին Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնություններում խփած տափօղակների քանակով պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է matchtv.ru-ն:
«Անկասկած, Ձեր ներկայիս ձեռքբերումը դարձել է ոչ միայն անձնական հաջողություն, այլև իսկական տոն երկրպագուների համար Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է նա:
Նշեն՝ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու լեգենդար ռեկորդը:
39-ամյա մարզիկը 895-րդ անգամ տափօղակն ուղարկել է մրցակցի դարպասը, մինչդեռ Ուեյն Գրեցկուն դա հաջողվել էր 894 անգամ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
ԱՄՆ-ն չհայտարարված պատերազմ է վարում մեր դեմ. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է միջուկային զինաթափման հեռանկարների մասին: «15 տարի առաջ Պրահ...
Թուրքիայում հայտարարել են մեծամասշտաբ ստորագրահավաք՝ Էրդողանի դեմ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագ...
Ադրբեջանի ԱԳՆ–ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին
Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պ...