Երբեմն պետք է դեղեր ընդունես, որ ինչ-որ բան շտկես. Թրամփ
Նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Air Force One ինքնաթիռում, գրում է РБК-ն` հղում տալով Սպիտակ տան մամուլի ծատայությանը։
Նախագահը հիմարություն է անվանել այն հարցը, թե ինչպիսին է նա տեսնում ֆոնդային շուկաների անկման սահմանը տուրքերի մասին նորությունների ֆոնին. «Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան ընկնի: Բայց երբեմն պետք է դեղեր ընդունես, որպեսզի ինչ-որ բան շտկես»:
Թրամփը խոսել է Եվրոպայի, Ասիայի և աշխարհի այլ մասերի այն երկրների ներկայացուցիչների հետ զրույցների մասին, որոնք «համառորեն ցանկանում են համաձայնագիր կնքել»:
Նրա խոսքով` ինքը շփվել է խոշոր տեխնոլոգիական գործարարների հետ, ովքեր վստահեցրել են իրենց աջակցության հարցում։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է նրանց անունները տալ։
Երբ հարցրել են ԵՄ-ի հետ հնարավոր տուրքերի չեղարկման մասին, նախագահը ասել է, որ եվրոպական երկրները «մեզ վրա կարողություն են վաստակել», և համաձայնագիր չի լինի, մինչև նրանք «մեզ չեն վճարի շատ գումարներ ամեն տարի»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
Հանդիպում Դուբայում՝ ադրբեջանական կողմի հե՞տ. աղբյուր
Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հ...