Ռուսաստանը մեծացնում է Ուկրաինայի վրա հարձակումների թիվը. Զելենսկի

Ռուսաստանը մեծացնում է Ուկրաինայի վրա հարձակումների թիվը, արտերկրից ճնշումը դեռ բավարար չէ:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կառավարվող ավիացիոն ռումբ, գրեթե 700 հարվածային դրոն և տարբեր տեսակի ավելի քան 30 հրթիռ։


«Ռուսաստանի վրա ճնշումը դեռ բավարար չէ, և ամենօրյա ռուսական հարվածներն Ուկրաինային դա ապացուցում են։ Նախորդ գիշեր՝ բալիստիկա Կիևի դեմ, հարվածային դրոններ տարածաշրջանում։ Հարվածներ են եղել նաև Նիկոլաևի, Սումիի, Խարկովի, Խմելնիցկի և Չերկասիի շրջաններում», — հայտարարել է Զելենսկին։

«Այդ պատճառով ճնշման ոչ մի թուլացում չի կարող լինել։ Արժե բոլոր ուժերն ուղղել հանուն անվտանգության ապահովման և խաղաղության մերձեցման», - հավելել Է Ուկրաինայի նախագահը։



Հիշեցնենք, որ գիշերը Կիեւի վրա ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, երեք մարդ վիրավորվել է: