Մեծ Բրիտանիան հայտնաբերել է ռուսական սենսորներ, որոնք լրտեսել են ատոմային սուզանավերը
Ռուսական սենսորային տվիչները, որոնք ենթադրաբար տվյալներ են հավաքել Vanguard ատոմային սուզանավերի տեղաշարժի մասին, հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի ափերի մոտ: Այս մասին գրում է Sunday Times թերթը։
Մի քանի սենսորներ հայտնաբերել են, երբ դրանք արդեն ափ են նետվել, մեծ մասը գտել են ականազերծողների օգնությամբ։ Այդ գտածոները Լոնդոնում ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք են համարել։
Ենթադրվում է, որ սարքերը նախատեսված են եղել միջուկային հրթիռներով հագեցած «Vanguard» սուզանավերի լրտեսության համար: Մեծ Բրիտանիան ունի դրանցից 4-ը։
Դեռ նախքան Ռուսաստանի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը, բրիտանական հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ ստորջրյա հետախուզության համար, Մոսկվան կարող էր օգտագործել նաև ռուս միլիարդատերերին պատկանող զբոսանավերը:
Որոշ զբոսանավերի դիզայնը թույլ է տալիս գաղտնի տեղադրել և արդյունահանել խորը ծովային հետախուզական և սուզման սարքավորումներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Ադրբեջանի ԱԳՆ–ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին
Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պ...
Թուրքիայում հայտարարել են մեծամասշտաբ ստորագրահավաք՝ Էրդողանի դեմ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագ...
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիում և Փարաքարում կայացած ընտրությունների վերջնական արդյունքները
ԿԸՀ-ն հայտնել է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ...