Իսրայելի բանակը Լիբանանի տարածքում նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» շարժման մարտիկներին: Այս մասին հայտնում է «Ebanaki» մամուլի ծառայությունը։


Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի սահմանամերձ «Զիբկին» գյուղի արվարձաններին։


«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարձակվել է «Հեզբոլլահի» երկու ահաբեկիչների վրա, որոնք մեքենա էին վարում Լիբանանի հարավում գտնվող Զիբկին շրջանում: Ահաբեկիչները հարձակման են ենթարկվել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձի ժամանակշ


Այս հաղորդագրությունից քիչ առաջ իսրայելա-լիբանանյան սահմանին օդային հարձակման տագնապ է հայտարարվել, իսկ սահմանամերձ Ավիվիմ և Իրոն գյուղերում հնչել են ազդանշաններ»,- ասվել է հայտարարության մեջ: