Ուկրաինան թիրախային որս է կազմակերպում․ Զախարովա
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի խաղաղ բնակչության վրա շարունակվող հարձակումները վկայում են այն մասին, որ հրադադարը չի մտնում Կիևի ռեժիմի պլանների մեջ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Արդեն պարզ է, որ ժամանակակից բանդերականներն ամեն օր թիրախային որս են կազմակերպում՝ ԱԹՍ-ներ օգտագործելով անմեղ և անպաշտպան մարդկանց վրա։ Պայթուցիկներով լցված դրոնները սառնասրտորեն ուղղվում են ցանկացած մարդու վրա, որը հայտնվել է գազազած նեոնացիստների տեսադաշտում», - նշել է դիվանագետը ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահի ավազակները անխնա կրակ են բացում կանանց, ծերերի և երեխաների վրա, փորձում են հարվածներ հասցնել բնակելի տներին, խանութներին, դպրոցներին, հիվանդանոցներին, սոցիալական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։
«Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Կիևի պլանների մեջ չեն մտնում հրադադարը և հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը։ Զելենսկու ռեժիմը խաղաղության քաղաքական կամք չունի։ Նա տարված է արյունահեղությամբ, ահաբեկչությամբ ու քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելով։ Բայց այդ ջանքերն ապարդյուն են։ Մեր ժողովուրդը չի դողա ու չի վախենա»,- նշել է Զախարովան
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին
Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան...
Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի սահմանների բացումը, կփոխի իրավիճակը․ Ուրսուլա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրան...
Մակրոնի կոշտ արձագանքը՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի
Ֆրանսիական բիզնեսը պետք է ժամանակավորապես դադարեցնի ԱՄՆ-ում ցանկացած ներդրումային ծրագիր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիա...