ԿԸՀ-ն Գյումրիում և Փարաքարում ձայների վերահաշվարկի մասին դիմումներ չի ստացել
Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին, վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։
Թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։
Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 14:00-ին թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Ադրբեջանի և ՀՀ-ի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել. Ալիև
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստ...
ՀՀ-ի դիրքորոշումը, չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը. ՌԴ Պետդումա
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նման հայտարարություն News...
Արտահոսք՝ Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից. Զելենսկին հրաման է տվել
Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է հետաքննել ԱՄՆ-ի վերջին բրածո առաջարկի վերաբերյալ տեղեկատվո...