Վարչապետի խոսնակը` Սարիկ Մինասյանի եզրափակիչ հավաքին տարբեր համայնքներից մասնակիցների մասին
Ինչպես հայտնի է մարտի 28-ին Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի եզրափակիչ հավաքին մարդիկ էին բերվել Երևանից, Շիրակի մարզի այլ համայնքներից:
Անդրադառնալով այս փաստին Գյումրիում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանն ասել է․ «Այո, ես չեմ ժխտում, որ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականոն է: Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից։ Մենք ունենք կուսակցական համայնքի ղեկավարներ, որոնք, բնականաբար, վարչական ղեկավարներ են նշանակում շատ դեպքերում էլի մեր կուսակցության անդամներին, ինչն է էստեղ զարմանալի: Այնտեղ մարդիկ կային, որոնք վերջին օրերին այս կամ այն կերպ եղել են Գյումրիում և ներգրավված են եղել քարոզչական աշխատանքներում, ինչը նորմալ և բնականոն է»
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...
Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելա...