Ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Ընտրակաշառքի բաժանման կասկածանքով ձերբակալման դեպք կա մի քանի ժամ առաջ: Ես այս մասով պետք է ասեմ, որ դիտորդական առաքելությունը թեպետ չունի տվյալներ, որոնք կվկայեն, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են: Այդ մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Որ երևույթը եղել է Գյումրիում, մենք կարող ենք դա հաստատել: Արդյո՞ք դա արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալվել են հիմա, կամ այն անձինք, որոնք ձերբակալվել էին հինգշաբթի օրը, մենք ոչ կարող ենք հաստատել, ոչ հերքել»,- ասել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը Ֆեյսբուքի էջում հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...