«Լկտի տուտ է». Նարեկ Մկրտչյան
Սա ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տունն է, ես այստեղ եմ եկել: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Փարաքար համայնքում NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Դիտարկմանը, որ կան լուրեր, որ մարդկանց մեքենաներով բերում են ընտրության, կոնկրետ սպիտակ «Քեմրիի» մասին են խոսում, նախարարն նշել է. «Իսկ ինչի՞ չեք ոստիկանությանը տրամադրում այդ նյութերը: Անպայման տրամադրեք»:
Ինչ վերաբերում է Գյուլնազարյանի տան մոտ մեծ թվով մարդկանց առկայությանը, նա ասել է. «Հարազատությունն է, բարեկամները: Ես էլ եմ այստեղ ապրում, մոռացե՞լ եք, որ ես այս համայնքից եմ: Եկել եմ, տեսնեմ՝ ինչպես է Գյուրզարյանի տրամադրությունը: Իր տրամադրությունը մարտական է»:
Լրագրողներից մեկը նշեց, որ կա խոսակցություն, որ հենց ինքն է կրիմինալը հովանավորում Արմավիրի մարզում, քաղաքի բնակիչները ասում են՝ ինքն է ամբողջ Մերձավանը երկու մասի բաժանել: Նարեկ Մկրտչյանը նախ զարմացել է դա լսելով, ապա ավելացրել է. «Լկտի տուտ է»:
Նա հայտարարել է, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը եւս որեւէ կապ չունի կրիմինալի հետ. «Իրավապահ մարմինները գնահատականը տվել են»:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ապտակող չի ծնվել. Սարիկ Մինասյան
Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր ք...
Պապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։Նա նշել է,...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...