Իրանը հրաժարվել է ԱՄՆ–ի հետ ուղիղ բանակցություններից
Իրանը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել Միացյալ Նահանգների հետ իր «արագ ընդլայնվող» միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշկիանը, հաղորդում է CNN-ը։
Սա Թեհրանի առաջին պաշտոնական պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Նամակում, որի մասին առաջինը հայտնել է Axios-ը՝ աղբյուրներին հղումով, երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ Սակայն պարզ չէ, թե որ պահից է հաշվվում այդ ժամկետը։
«Նամակի պատասխանում, որը տրվել է Օմանի միջոցով, բաց է թողնված Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունների հնարավորությունը: Մենք չենք խուսափում բանակցություններից: Մինչ այս պահը մեզ մտահոգում էր խոստումների դրժումը: Նրանք (ԱՄՆ-ը) պետք է ապացուցեն, որ վստահելի են»,– ասել է Փեզեշկիանը հեռուստատեսային ելույթի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...